Մազերի խնամք աշնանը

18:17   14 նոյեմբերի, 2021

Խիտ, գեղեցիկ մազերը յուրաքանչյուր կնոջ երազանքն են: Սակայն նման արդյունքը պահանջում է ջանքեր եւ խնամք: Վերջինը ավելի ակտուալ է դառնում աշնանը, երբ մազերը արեւից այլեւս չեն ստանում անհրաժեշտ վիտամիններ: 

Մազերը ավելի հաճախ սանրեք, որովհետեւ մազերի սոխուկներն այդ ժամանակ անհրաժեշտ էներգիա են ստանում: Որպեսզի մազերին վերադարձնեք բնական փայլը, հատուկ նյութեր օգտագործեք, որոնց մեջ կան А, Е եւ В վիտամիններ:

Աշնանը մազերը կորցնում են գեղեցիկ տեսքը, փխրուն են դառնում, կարող են թափվել: Դրանից խուսափելու համար դիմակ խորհուրդ տամ. վերցրեք 2 հատ ձու,  5 ճ.գդ. ձիթապտղի ձեթ,  1 ճ/ գդ. մեղր: Խառնեք այդ ամենը եւ քսեք մազերին՝ թողնելով մոտ կես ժամ: Վերջում լվացեք գոլ ջրով»:



© NEWS.am STYLE