Բրազիլացի հայտնի երգչուհին մահացել է ավիավթարի արդյունքում

10:01   6 նոյեմբերի, 2021

Բրազիլիայում հայտնի երգչուհի Մարիլիա Մենդոնսան մահացել է երկրի հարավ-արեւելքում փոքր ինքնաթիռի կործանման արդյունքում։ Այդ մասին հայտնել է Մինաս Ժերայս նահանգի հրդեհային ծառայությունը, ուր տեղի է ունեցել ավիավթարը։

«Մինաս Ժերայսի զինվորական հրդեդհային ծառայությունը հայտնում է, որ այս ուրբաթ օրը «Beech Aircraft» մոդելի փոքր ինքնաթիռը կործանվել է Պիեդադի-դի-Կարատինգայում։ Հրդեհային ծառայությունը հաստատում է, որ ինքնաթիռում է եղել երգչուհի Մարիլիա Մենդոսնան, եւ նա մահացել է»,- ասված է հայտարարության մեջ։

G1 պորտալի տեղեկություններով՝ կործանման արդյունքում մահացել են նաեւ 26-ամյա երգչուհու պրոդյուսերը, նրա մորեղբայրն ու երկու օդաչուները։ Մենդոնսան մեկնում էր Մինաս Ժերայս նահանգ՝ համերգ ունենալու նպատակով։ Միջադեպի պատճառները պարզվում են։

Աղբյուրը՝ «ՏԱՍՍ»

Լուսանկարը՝ Will Dias/Futura Press, via Associated Press



© NEWS.am STYLE