Գիտեի՞ք արդյոք. «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

14:13   6 նոյեմբերի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Էլդար Ռյազանովի ՝ 1973թ.-ի «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» ժապավենի մասին։

Եվ այսպես…

1. Տու-134-ի վայրէջքի դրվագը նկարահանել են Ուլյանովսկի օդանավակայանում։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռը 6 անգամ անթերի վայրէջք է կատարել։

2. Ավտոարշավում հնարքների մեծ մասը կատարել է իտալացի կասկադյոր, ավտոարշավորդ Սերջիո Միոնին։ Իսկ այն դրվագը, երբ «Մոսկվիչն» ու «Ժիգուլին» կեղտոտվում են, դառնում «կույր» ու սլանում են՝  իրար հետապնդելով , կատարել են խորհրդային ավտոարշավորդները։

3. Բենզալցակայանի պայթյունի նկարահանումների ժամանակ նկարիչ Միխայիլ Բոգդանովը բենզալցակայան է կառուցել, որը ոչնչով չէր տարբերվում իր նախատիպերից, ինչի արդյունքում շատ մեքենաներ մոտենում էին լիցքավորվելու համար:

4. Ալիգյերո Նոսկոզեն, ով խաղացել է Անտոնիոյի դերը, Իտալիայում հայտնի է դարձել՝ նմանակելով աստղերին եւ քաղաքական գործիչներին:

5. Շատ հնարքներ դերասանները հենց իրենք  են կատարել։ Անդրեյ Միրոնովը կախվել է  15 հարկանի շենքից, բռնվել է բաժանված կամրջի եզրից, գորգի վրա է ընկել «Աստորիա» հյուրանոցի 6-րդ հարկից, նետվել  է Նևա գանձերի հետևից:

6. Կրկեսային ուսումնարանի ուսանողները ցատկեցին կամրջի մի կողմից դեպի մյուսը։

7. Անտոնիա Սանտիլին (Օլգա) չի կարողացել վարել մեքենան: Նրան սովորեցրել են մեքենա վարելու հիմքերը, որպեսզի խոշոր պլաններ նկարեն։ Իսկ ղեկին եղել է կեղծամով դուբլեր։

8. Առյուծ Քինգի նկարահանումների ժամանակ նրա տերը ՝ Լև Բերբերովը, կարդալով սցենարը, ասել է. «Սցենարը շատ վատն է ։ Այն հաշվի չի առնում  իմ Քինգի հնարավորությունների հարյուրերորդ մասը։ Իսկ Քինգը կարող է ամեն ինչ»: Սակայն իրականում պարզվել է, որ առյուծը ծույլ է եւ սկզբում հրաժարվել է շատ հնարքներ անել։

9. Դրվագը, որտեղ Անդրեյ Միրոնովի կերպարը լողում էր ջրի տակ ՝ սուզվելով թանկարժեք զարդերով զարդատուփի հետևից, նկարահանվել է Նեապոլում։

10. ԽՍՀՄ-ում ֆիլմը դիտել է 49.2 մլն հանդիսատես։

11. Բացի ԽՍՀՄ-ից, ֆիլմը կարելի էր դիտել Լեհաստանի, ԳԴՀ-ի (Արեւելյան Գերմանիա), Իտալիայի, Հունգարիայի եւ Պորտուգալիայի կինոթատրոններում:

Նորայր Նազարյան

 

 

 



© NEWS.am STYLE