Ոճային. Իննա Խոջամիրյանի լուսանկարը

13:51   6 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանել է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին կանաչ տաբատ է կրում, որը համադրել է մուգ բլուզի եւ վարարկուի հետ։ Իննան երկարաճիտներ է ընտրել, լայնեզր գլխարկ։ «Ստվերներն անձեւ դողում են դանդաղ, պաղ միապաղաղ»,- մեկնաբանություններում Վահան Տերյանի բանաստեղծության տողերը մեջբերել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին եթերային զգեստ էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Դու իմ ազատությունն ես ուզում, Իսկ Ես` իմ լույսն ու խաղաղությունը... Ուզում ես ամուր կապել ինձ հողին, Իսկ ես նորից ճախրել եմ ուզում... Եվ մենք երկուսս էլ չենք հանձնվում այս սուր պայքարում... Ու հետզհետե ձուլվում ենք իրար...Մեզ կորցնելով...»։



© NEWS.am STYLE