Տեխասում Քայլի Ջենների սիրելիի՝ Թրեւիս Սքոթի ելույթի ընթացքում ութ մարդ է մահացել

12:45   6 նոյեմբերի, 2021

Տեխասում անցկացվող «Astroworld Festival» փառատոնի ընթացքում ութ մարդ է մահացել, մի քանիսը տուժել են, հայտնում է Houston Chronicle պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Ոողբերգության պատճառը հայտնի չէ, սակայն պարբերականը հայտնել է միջոցառման ընթացքում հրմշտոցի մասին, երկօրյա փառատոնին մասնակցելու համար ավելի քան 50 հազար մարդ է ժամանելով։

Պարբերականի տեղեկություններով՝ հրմշտոցը տեղի է ունեցել ռեփեր Թրեւիս Սքոթի ելույթի ընթացքում։ Փառատոնի երկրորդ օրը չեղարկվել է։

Լուսանկարը՝ Getty Images 



© NEWS.am STYLE