«Սեւ հովազ 2» ֆիլմի նկարահանումները դադարեցվել են

13:21   6 նոյեմբերի, 2021

«Սեւ հովազ․ ընդմիշտ Վականդա» (Black Panther: Wakanda Forever) ֆիլմի նկարահանունները դադարեցվել են, մինչ դերասանուհի Լետիշա Ռայթի առողջացումը, որը կատարում է գլխավոր դերերից մեկը։ Այդ մասին հայտնել է «Variety» ամսագիրը՝ վկայակոչելով դերասանուհու ներկայացուցիչներին։

«Լետիշան Լոնդոնում վերականգնվում է «Սեւ հովազ․ ընդմիշտ Վականդա» ֆիլմի ընթացքում ստացած վնասվածքներից եւ անհամբերությամբ սպասում է 2022թ․-ին աշխատանքի վերադառնալուն»,- ասված է հայտարարության մեջ։ Ամսագրի տեղեկություններով՝ Ռայթը վնասվածքը ստացել է օգոստոսի վերջին, սակայն այդ ժամանակ վնասվածքը չի անդրդարձել սիքվելի նկարահանումներին վրա։

Variety-ի հաղորդմամբ՝ պրեմիերայի օրն անփոփոխ է։ Ավելի վաղ «The Walt Disney Company» ընկերությունը ժապավենի պրեմիերան 2022թ-ի հուլիսի 8-ից հետաձգել է մինչեւ նոյեմբերի 11։

«Սեւ հովազի» առաջին մասն էկրաններ է բարձրացել 2018թ․-ին եւ երեք անվանակարգում «Օսկարի» է արժանացել։ Ֆանտաստիկ ֆիլմը նաեւ արժանացել է «MTV» երաժշտական հեռուստաալիքի չորս մրցանակի, դերասանների ամերիկյան գիլդիայի, կինոյի եւ հեռուստատային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակներին։

Աղբյուրը՝ «ՏԱՍՍ»

Լուսանկարը՝ Disney/Everett Collection



© NEWS.am STYLE