«Սիրահարված արեւի իմ շողին». Անի Խաչիկյանը՝ որդու հետ

22:46   6 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Անի Խաչիկյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է որդու՝ Տեսլայի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ «Սիրահարված արեւի իմ շողին»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը լողազգեստ էր կրում։ Անին արձակել էր մազերն ու գրել․ «Ինձ միշտ ամառը չի հերիքել․․․ խրոնիկական կախում ունեմ ու ամեն տարի մի աշխարհ բան որ չեմ հասցնում անել, ասում եմ՝ լավ, էդ էլ մնաց մյուս տարի։ Էլ ո՞ւմ մոտ է այդպես»։



© NEWS.am STYLE