«Սիրում եմ կապույտ գույնը». VARDA-ն՝ հրապուրիչ կերպարում

12:43   7 նոյեմբերի, 2021

Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամայն էջում հրապարակված կադրերում պարուհին բաց գույնի զգեստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ VARDA-ն արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ «Սիրում եմ կապույտ գույնը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում պարուհին պատկերված էր՝ ծաղկեփունջը ձեռքին։ VARDA-ն արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ «Ամեն օր արթնանում եմ կարծես ջերմոցում»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել․ «Որքան գեղեցիկ եք»։



© NEWS.am STYLE