Գեղեցիկ կազմվածք․ ինչ զգեստ է ընտրում Դայանա Դավթյանը երեկոյան կերպարի համար

16:38   7 նոյեմբերի, 2021

Մոդել, «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Ինսըտագրամյան էջում հրապարակված կադրերում մոդելը շքեղ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դայանան արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։

Օրեր առաջ հրապարակված կադրերում գեղեցկուհին կաշվե հագուստ էր կրում՝ կիսաշրջազգեստ, բաճկոն, սպորտային կոշիկներ։ Դայանայի մազերը հավաքված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Դու այն ես, ինչ անում ես, այլ ոչ թե այն, ինր ասում ես, թե կանես», - հրապարակմանը կից գրել էր Դայանան։



© NEWS.am STYLE