«Երբ Փիթը Քիմի կողքին է, այլեւս ոչ ոք չի կարող մոտենալ նրան». նոր մանրամասներ Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի հարաբերություններից

12:11   7 նոյեմբերի, 2021

Քիմ Քարդաշյանի ընկերներից մեկը DailyMail-ի հետ զրույցում պատմել է նրա ու «Saturday Night Live» շոուի հաղորդավար Փիթ Դեւիդսոնի հարաբերությունների մասին։ Նրա խոսքով՝ Քարդաշյանի մտերիմները մինչ այժմ շոկի մեջ են Քիմի նոր սիրավեպից։

Աղբյուրը նշել է, որ Փիթը «շատ ագրեսիվ» է սիրելիի հետ, հատճախ է «նրա հասցեին կեղտոտ կատակներ անում, գրկում գոտկատեղից, հաճոյախոսություններ անում եւ դիպչում մազերին»։ «Նա շատ սեքսուալ է։ Նա հստակ հասկացնում է, որ Քիմն իրեն դուր է գալիս։ Երբ Փիթը Քիմի կողքին է, այլեւս ոչ ոք չի կարող մոտենալ նրան։ Եվ թվում է՝ այդ ուշադրությունը շոյում է Քիմի ինքնասիրությունը»,- հայտնել է Քիմ Քարդաշյանի ընկերը։

Ինսայդերը նշում է, որ Դեւիդսոնը զվարճալի տղա է եւ Քիմի ընկերների շրջապատում թեթեւ տրամադրությունն ապահովում է զավեշտներով։ «Հաճելի է Քիմին երջանիկ տեսել»,- նշել է Քարդաշյանի ընկերը՝ ընդգծելով, որ Փիթը փակ ու լուրջ Քանյե Ուեսթի համեմատությամբ էականորեն շահում է։

«Քանյեն հանճար է եւ լավ տղա, բայց սեղանի շուրջ կատակներ չէր անում եւ բոլորին չէր ստիպում ժպտալ, ինչպես Փիթը։ Եվ դրանում չի կարելի մեղադրել նրան, չէ որ նա պրոֆեսիոնալ կատակերգու չէ։ Բայց, այո՛, ակնահայտ է, որ բոլորին դուր է գալիս զվարճալի մթնոլորտը, որը ստեղծում է Դեւիդոնը»,- մեջբերել է պարբերականը։

Քարդաշյանի ընկերն ուշադրություն է հրավիրել նաեւ սիրահարների միջեւ էական տարիքային տարբերութան վրա։ Քիմը վերջերս է 41 տարեկան դարձել, իսկ Փիթը 27 տարեկան է։ «Չեմ կարծում, թե Քիմը լուրջ է վերաբերվում այդքան երիտասարդ տղային»,- եզրափակել է ինսայդերը՝ չբացառելով, որ Քիմը կարող է Դեւիդսոնի հետ երկարատեւ հարաբերություններ սկսել։

Աղբյուրը՝ OkMagazine

Լուսանկարները՝ Dimitrios Kambouris/Getty Images, Instagram 



© NEWS.am STYLE