«Ողբերգական գիշեր». Թրեւիս Սքոթը հայտարարել է, որ համագործակցում է ոստիկանության հետ իր համերգին միջադեպի հետաքննության հարցում

11:11   7 նոյեմբերի, 2021

Ամերիկացի ռեփեր Թրեւիս Սքոթը, որի համերգի ընթացքում ութ մարդ է մահացել, հայտարարել է, որ համագործակցում է իշխանությունների հետ՝ ողբերագական միջադեպի հետաքննության հարցում։ Երաժշիտն այդ մասին հայտնել է Twitter-ում։

Քայլի Ջենների սիրելին հայտնել է, որ ողբերգությունը վշտացրել է իրեն, եւ ինքը համագործացում է ոստիկանության հետ, ինչպես նաեւ մտադիր է աջակցել տուժածների ընտանիքներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեխասում «Astroworld Festival» փառատոնի ընթացքում նվազագույնն ութ մարդ է մահացել, մի քանիսը տուժել են։ Նշվում էր, որ ռեփեր Թրեւիս Սքոթի ելույթի ընթացքում ամբոխը սկսել է հպվել բեմի առջեւի հատվածին, ինչը խուճապ է առաջացրել, մարդիկ սկսել են կորցնել գիտակցությունն ու ընկնել, ինչը հանգեցրել է հրշմտոցի։

 



© NEWS.am STYLE