Մահացել է բրիտանական «UB40» խմբի հիմնադիրներից մեկը՝ Թերենս Ուիլսոնը

10:00   7 նոյեմբերի, 2021

64 տարեկանում մահացել է բրիտանական «UB40» ռեգի խմբի նախկին վոկալիս Թերենս Ուիլսոնը, հայտնում է կոլեկտիվի պաշտոնական էջը Twitter-ում։

«Տեղեկացանք, որ կարճատեւ հիվանդությունից հետո մահացել է «UB40» խմբի նախկին անդամ Թերենս Ուիլսոնը, որն առավել հայտնի է Astro անունով։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին»,- ասված է հրապարակման մեջ։

«UB40»-ը հիմնվել է 1970-ականների վերջին։ Երաժիշտներն աշխատանքի տարիների ընթացքում 19 ստուդիական սակավառակ են թողարկել, նրանց առաջադրել են նաեւ «Գրեմմի» մրցանակի։ Խմբի գլխավոր հիթերից մեկը համարվում է «Kingston Town» կոմպոզիցիան։ Աստրոն խմբից հեռացել է 2013թ․-ին եւ շարունակել է ելույթ ունենալ խմբի երկու այլ մասնակիցների հետ։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE