«Ուրախ հանգստյան օրեր». Լուսինե Թովմասյանը հիացրել է երեխաների լուսանկարով

18:51   7 նոյեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հրապարակել է երեխաների լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։

Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում պատկերված են Լուսինեի դուստրը՝ Արիանան եւ որդին՝ Ալեքը։ «Ուրախ հանգստյան օրեր»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները փոքրիկներին բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Համովներ», «որքան լավն են»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն լողազգեստ էր կրում, սպիտակ վերնաշապիկ։ Ոճային մայրիկն արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, նուրբ վզնոց։ «Կհանդիպենք շուտով»,- մեկնաբանություններում գրել էր նա։

 



© NEWS.am STYLE