19:46 7 նոյեմբերի, 2021Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի բլուզի հետ։ Էվան արձակել է մազերը, երկարաճիտներ ընտրել։ «Արեւը միշտ ճանապարհ է գտնում մեզ հասնելու»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր տոպի հետ։ Էվան արձակել էր գանգուր մազերը, արեւային ակնոց էր կրում։ «Աշխարհում ամեն բան իր տեղն ու դերն ունի... ամենաչնչին փոփոխության դեպքում անգամ փոխվում է ամբողջական պատկերը»,- մեկնաբանություններում գրել էր նա։