«Նա գիտի, որ Քանյեն զգացմունքներ ունի». Քիմ Քարդաշյանն արձագանքել է ընտանիքը պահպանելու առաջարկին

14:11   7 նոյեմբերի, 2021

Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու համար դիմել է այս տարվա սկզբին։ Սակայն Քանյե Ուեսթը, կարծես թե, չի ցանկանում բաժանվել կնոջից։ «Drink Champ» պոդքասթի ընթացքում ռեփերը հայտարարել է, որ ցանկանում է պահպանել ընտանիքը։ Միայն թե, Քիմն այլ կարծիք ունի։

Աստղին մոտ կանգած աղբյուրը E!-ն հայտնել է, որ Քարդաշյանն առհասարակ զարմացած չէ նախկին սիրելիի հայտարարությունից։ «Նա գիտի, որ Քանյեն զգացմունքեր ունի։ Քանյեն հասկացրել է, որ բաժանվել չի ցանկանում եմ ուզում է, որ Քիմը մտափոխվի»,- նշել է աղբյուրը։

Սակայն ինսայդերը նշում է, որ Քիմը «երկար ժամանակ փորձում էր» իրենց ամուսնությանը ստիպել «աշխատել», սական ի վերջո, «հասել է սահմանին»։ Այժմ աստղը «հետաքրքրված չէ վերամիավորմամբ»։

Ւ դեպ, լուրեր են պտտվում, որ Քարդաշյանը սիրավեպ է սկսել Պիթ Դեւիդսոնի հետ։ Վերջին շրջանում նրանք հաճախ են միասին ժամանակ անցկացնում։



© NEWS.am STYLE