«Երբեք չեմ վերահսկել նամակագրությունը». Բրիթնի Սփիրսի նախկին մենեջերը հերքել է երգչուհու մեղադրանքները

20:12   7 նոյեմբերի, 2021

Վերջերս Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ հենց իր մայրն է հորը տվել խնամակալության գաղափարը։ Բացի այդ՝ աստղը մեղադրել էր նախկին մենեջերին՝ Լու Թեյլորին, որը վերահսկել է փոփ աստղի աշխատանքային հարցերը։

Թեյլորն ու նրա թիմի անդամները հերքել են մեղադրանքները, հայտնում է People-ը։ Աստղի նախկին մենեջերը հայտարարել է, որ առնչություն չունի Բրիթնիի ննջասենյակի գաղտնալսմանը եւ երբեք չի հետեւել դեղերի ընդունմանը։

«Tri Star-ում ոչ ոք չի վերահսկել Սփիրսի նամակագրությունը։ Tri Star-ում ոչ ոք չգիտի թաքված հսկող սարքի մասին, որը տեղադրվել է Սփիրսի ննջասենյակում»,- ասված է Լու Թեյլորի հայտարարության մեջ։

Tri Star-ը նաեւ պնդում է, որ 11 տարվա ընթացքում մշտապես հաշվապահական հաշվառք են իրականացրել, եւ ոչ 39-ամյա Սփիրսը, ոչ նրա փաստանը երբեք դրան դեմ չեն եղել։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Getty Images, Instagram



© NEWS.am STYLE