23:12 7 նոյեմբերի, 2021Հեռուստաաստղ Քայլի Ջենները խախտել է լռությունն ու մեկնաբանել ողբերգական միջադեպը, որը տեղի է ունեցել սիրելիի՝ Թրեւիս Սքոթի ելույթի ընթացքում։ «Astroworld Festiva» փառատոնին 50 հազար մարդ է հավաքել՝ տեսնելու ռեփերի շոու-ծրագիրը։ Սակայն միջոցառումն ավարտվել է մասսայական հրմշտոցով, որի արդյունքում ութ մարդ է մահացել։
«Թրեւսին ու ես կոտրված ենք ու վշտացած։ Իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են, ովքեր մահացել են, վիրավորվել կամ ինչ-որ կերպ տուժել երեկվա իրադարձությունների արդյունքում։ Թրեւիսի համար եւս, որը, ինչպես ես գիտեմ, հոգ է տանում իր երկրպագուների եւ հյուսթոնյան հանրության մասին»,- գրել է Քայլին։
«Ցանկանում եմ պարզաբանել, որ մենք տեղեկացված չենք եղել մահվան դեպքերի մասին, մինչ շոուից հետո լուրերը չեն հրապարակվել, եւ ոչ մի դեպքում նկարահանումների եւ ելույթների շարունակություն չէր լինի։ Բոլոր ընտանիքներին այդ բարդ ժամանակներում ցավակցություն եմ հայտնում եւ կաղոթեմ նրանց ապաքինման համար, ովքեր տուժել են»,- եզրափակել է նա։
Աղբյուրը՝ Peopletalk
Լուսանկարը՝ Chelsea Lauren/Shutterstock