Բոլդուինի մասնակցությամբ ողբերգական միջադեպից հետո. թունավոր սարդը խայթել է «Ժանգը» ֆիլմի նկարահանող խմբի անդամին

10:11   8 նոյեմբերի, 2021

«Ժանգը» ֆիլմի նկարահանող խմբի անդամերին, որի նկարահանումները դադարեցրել են դերասան Ալեքս Բոլդուինի մասնակցությամբ ողբերգական միջադեպից հետո, թունավոր սարդ է խայթել, հայտնում է Sky News-ը։

Տուժել է լուսավորող եւ մոնտաժող Ջեյսոն Միլերը։ Սարդը նրան խակթել է Նյու Մեքսիկոյում նկարահանման հրապարակը դասավորելիս։ Արդյունքում Միլերին հոսպիտալացրել են, ախտորոշվել է ձեռքի նեկրոզ եւ սեպսիս։ Բժիշկներն անում են հնարավոր ամն բան՝ վարակը կանգնեցնելու եւ ձեռքն անդամահատումից փրկելու համար։

Այս պահին արդեն համացանցում Ջեյսոն Միլերի բուժման համար դրամահավաք է սկվել։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Ոստիկանները ենթադրում են, որ Բոլդուինը կրակել է նկարահանման հրապարակում գտնվող զենքից, սակայն փամփուշտը սխալ է աշխատել, եւ բեկորները հարվածել են նկարահանող խմբի երկու անդամի՝ 42-ամյա օպերատոր Հալինա Հատչինսին եւ 48-ամյա ռեժիսոր Ջոել Սոուզային։



© NEWS.am STYLE