Կոնստանտին Էրնստը «ТНТ»-ի «Խաղը» նախագիծը «գողացված» է անվանել

13:11   8 նոյեմբերի, 2021

Ռուսական «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը մեկնաբանել է «ТНТ»-ով հեռարձակվող «Խաղը» նախագծի շուրջ սկանդալը։ Պրոդյուսերին զայրացրել է շոուի կոնցեպտը, որը համեմատում են Ուրախների եւ հնարամիտների ակումբի հետ։

Ավելի վաղ նախագծի վարոդ Ալեքսանդր Մասլյակովն իր զայրույթն էր արտահայտել, որ «Խաղը» նախագծի հեղինակները կրկնօրինակել են ՈւՀԱ-ի ձեւաչափը։ Մեկնաբանելով սկանդալը՝ Էրնստը քննադատել է հաղորդման հեղինակներին։

«Տարբերություն չկա՝ ով կհաղթի, ով կպարտվի։ Մենք վստահ ենք, որ դուք կշարունակեք իսկական եւ ոչ թե գողացված խաղ խաղալ»,- հայտարարել է պրոդյուսերը՝ Մոսկվայի քաղաքապետի գավաթի ընթացքում դիմելով ՈւՀԱ-ի խաղացողներին։

Դրանից կարճ ժամանակ առաջ «Խաղը» դուրս է եկել «ТНТ»-ի հեռարձակման ցանցից։ Համացանցում անմիջապես լուրեր են տարածվել շոուի փակման մասին, որոնք հերքել է կատակերգու, նախագծի ժյուրիի անդամ Գարիկ Մարտիրոսյանը։ Արտիստը նշել է, որ բազմաթիվ նախագծերի նկարահանումները հետաձել են կորոնավիրուսի պատճառով։



© NEWS.am STYLE