«Գեղեցկուհի». Քրիստինե Պեպելյանը՝ հմայիչ կերպարում

13:46   8 նոյեմբերի, 2021

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին բաց գույնի հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական է դարձրել վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը փիրուզագույն հագուստ էր կրում։ Նա գեղեցիկ վարսահարդարում եւ մեղմ շպար էր նախընտրել, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում ականջօղերը։ Երգչուհին հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազում դրական խոսքեր էին գրել․ «Նրբագեղ», «Լուսավոր», «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE