Իլոն Մասկը Twitter-ում փոխել է անունը

12:00   8 նոյեմբերի, 2021

Ամերիկացի ձեռնարկատեր, «Telsa» ընկերության սեփականատեր Իլոն Մասկը Twitter-ում փոխել է անունը․ այժմ նա գրանցված է Lorde Edge անունով։ Էլեկտրոնային հասցեն նույնն է մնացել։

Նա փոխել է նաեւ բնակության վայրը՝ «տեղափոխվելով» Tröllheim։ Մասկը փոփոխությունները չի մեկնաբանել։

Ավելի վաղ Reddit ֆորումի օգտատերերը գնահատել էին լուրերն այն մասին, որ Մասկը ծրագրում է բարձրագույն ուսումնական հաստատություն բացել Տեխասում՝ այն անվանելով «Տեխնոլոգիայի եւ գիտության տեխասյան համալսարան»՝ կարճ T.I.T.S (անգլերեն՝ կուրծք, սլենգային արտահայտություն)։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE