«Երազեք, որքան կարող եք. աշունը երազելու եղանակն է». Լուսինե Թովմասյան (ֆոտո)

15:42   8 նոյեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն ջինսե տաբատ է կրում ու վերնաշապիկ, որոնք համադրել է ոճային պայուսակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ «Այս տարի աշնան ջերմությունն ուրիշ է. այն բարի գտնվեց մեր նկատմամբ` թողնելով փոքր-ինչ ավելի երկար վայելել իր արեւի ճառագայթները: Վայելեք ու երազեք` որքան կարող եք. աշունը երազելու եղանակն է»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ կադրերում պատկերված էին Լուսինեի դուստրը՝ Արիանան եւ որդին՝ Ալեքը։ «Ուրախ հանգստյան օրեր»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները փոքրիկներին բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Համովներ», «որքան լավն են»։



© NEWS.am STYLE