Սերգեյ Լազարեւը եւ Նիկոլայ Բասկովը վիճել են «Ռոսիա 1»-ի «Дуэты» շոուի ընթացքում

16:13   8 նոյեմբերի, 2021

Ռուս երգիչներ Սերգեյ Լազարեւը եւ Նիկոլայ Բասկովը վիճել են «Дуэты» շոուի ընթացքում, որը վարում են «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։ Միշա Մարվինի եւ ռեփեր Natan-ի ելույթը Բասկովին այնքան է դուր եկել, որ նա որոշել է միանալ։

Լազարեւը Բասկովին հանդիմանել է, որ վերջինս ցանկանում է ներխուժել ամեն բանի մեջ։ «Հասկանում ես, երբ մարդը լավ է երգում, ինչո՞ւ է հարկավոր միջամտել»,- Լազարեւի խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Բասկովը հակահարված է տվել Լազարեւին։ «Իմ հոգին է երգում։ Սա իմ սիրելի երգն է»,- նշել է «Шарманка» հիթի կատարողը։



© NEWS.am STYLE