Մորգենշտերնը Դուբայում համերգի ընթացքում հայտնվել է սկանդալի կենտրոնում

17:14   8 նոյեմբերի, 2021

Էպատաժային ռեփեր Մորգենշտերնն Արաբական Միացյալ Էմիրություններում կոնֆլիկտ է հրահրել։ Երաժշիտը հուզառատ արձագանքել է համերգի ընթացքում անվայել բառապաշարից հրաժարվելու պահանջին։ Այս մասին հայտնում է Super.ru-ի Telegram-յան ալիքը։

Հանդիսատեսը ընդհատել է ռեփերի ելույթը՝ նրանից հետաքրքրվելով, թե ինչ աշխարհում է նա ապրում, ինչպես նաեւ նրան կոչ արել դադարեցնել հայհոյել, քանի որ դահլիճում երեխաներ կան։

«Ես երգում եմ այն, ինչ անհրաժեշտ եմ համարում։ Դուր չի գալիս, հեռացիր, ոչ ոք չի պահում։ Կարծում ես, թե ես դեմքիս դաջվածք ունեցող հիմա՞ր եմ։ Բայց նայիր՝ ինչքան մարդիկ են եկել ինձ լսելու։ Երեխաներին պետք չէ՞ լսել տեքստերը։ Դե լավ։ Բայց ինչո՞ւ ես նրանց համերգի բերել»,- հետաքրքրվել է արտիստը։  

Մորգենշտերնն անվտանգության աշխատակիցներին նաեւ խնդրել է հարթակից չհեռացնել զայրացած հանդիատեսին՝ վեճն անձամբ ավարտելու համար։



© NEWS.am STYLE