Թրեւիս Սքոթի համերգի ժամանակ վնասվածք ստացած երկրպագուն դատական հայց է ներկայացրել ռեփերի դեմ

22:12   8 նոյեմբերի, 2021

Երկրպագուն, որը տուժել է Թրեւիս Սքոթի համերգի ընթացքում ռեփերի դեմ դատական հայց է ներկայացրել։ «Astroworld» փառատոնի ընթացքում, ուր օրերս ելույթ է ունեցել Քայլի Ջենների սիրելին, ութ մարդ է մահացել, հայտնում է People-ը։

Հայցվոր Մանուել Սոուզան երաժիշտին եւ հարթակի կազմակերպիչներին մեղդարել է «կանխատեսելի եւ կանխարգելելի ողբերգության» համար: Սոուզայի կարծիքով՝ նրանք եկամուտը միջոցառման մասնակիցների առողջությունից եւ անվտանգությունից բարձր են դասել։ Հայցվորի փաստաբանները նաեւ մատնանշել են, որ որոշվել է շոուն չդադարեցնել նույնիսկ այն բանից հետո, երբ դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները։ Սոուզան փորձում է մեկ միլիոն դոլարի չափով փոխհատուցում ստանալ։ 

«Ցավոք, պատասխանողների՝ համերգների այցելուների առողջության եւ անվտանգության հաշվին եկամուտ ստանալու մոտիվացիայի, ինչպես նաւ բռնությունը խրախուսելու պատճառով նվազագույնն ութ մարդ է մահացել, տասնյակ այլ մարդիկ վնասվածք են ստացել»,- ասված է հայցում։



© NEWS.am STYLE