21:43 8 նոյեմբերի, 2021Դերասանուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամայն էջում հրապարակված կադրերն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել են Ծաղկաձորում։ Անիտան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել, մեզ միայն մնում է սովորել Բնությունից»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս տեղադրված լուսանկարում Անիտան ներկայացել էր սպորտային կերպարում։ Նա կրում էր սեւ գույնի լեգինսներ, նույն երանգի բլուզ, բեժ անթեւ փքաբաճկոն։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել։