Կարճ զգեստ, բարձրակրունկներ. Անժելա Սարգսյանի լուսանկարը

19:41   8 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին կարճ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Անժելա Սարգսյանն այն համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել վառ շպարին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ գույնի, կարճ զգեստ էր կրում, ինչն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Նրա վարսերն արձակված էին, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին բոտֆորտները։ Նա հրապարակումը չէր մակագրել։



© NEWS.am STYLE