«Քովիդային» հիվանդանոցում շտապ վիրահատել են Վալերի Գարկալինին

18:19   8 նոյեմբերի, 2021

Ռուս դերասան Վալերի Գարկալինին շտապ վիրահատել են Կոմունարկայի հիվանդանոցում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Մի քանի օր առաջ 67-ամյա դերասանի մոտ սպոնտան պնեւմոթորաքս է տեղի ունեցել՝ օդի կուտակում կրծքավանդակում։ Այն սկսել է ճնշել Գարկալինի թոքերը։ Դերասանը ծայրահեղ ծանր վիճակում է։ Բժիշկները շտապ միջամտություն կատարելու մասին որոշում են կայացրել։

«Կրծքավանդակի հատվածում փոքր կտրվածք է արվել, որի միջոցով դրենաժային խողովակ է դրվել պլեւրալ խոռոցում։ Դրենաժը միացրել են հատուկ սարքի, որը հանել է կրքավանդակում կուտակված օդը»,- վիրահատության մանրամասների մասին պատմել է պարբերականի աղբյուրը։

67-ամյա Գարկալինին հոսպիտալացրել են հոկտեմբերի 2-ին, կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։ Դերասանի վիճակն արագորեն վատանում էր, ավելի ուշ նրան վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել։ Տղամարդու հիվանդությունը զարգանում է սրտի հետ կապված քրոնիկ հիվանդությունների ֆոնին։

Լուսանկարը՝ Դմիտրի Վորոնցով/«ՏԱՍՍ»



© NEWS.am STYLE