«Ատում էի ինձ». Էմիլի Ռատակովսկին պատմել է 15 տարեկանում բռնաբարության ենթարկվելու մասին

23:11   8 նոյեմբերի, 2021

Ամերիկացի մոդել Էմիլի Ռատակովսկին առաջին անգամ պատմել է ոտնձգությունների մասին, որոնց ենթարկվել է դեռահասության տարիքում, հայտնում է Daily Star-ը։

Մոդելը տեղի ունեցածի մասին պատմել է իր «Իմ մարմինը» գրքում։ Նրա խոսքով՝ երբ ինքը 15 տարեկան է եղել, իր վրա հարձակվել է ու իրեն բռնաբարել է այդ պահին իր 16-ամյա սիրելին՝ Օուենը։

«Ինչո՞ւ ես՝ 15 տարեկան աղջնակս, չէի բղավում։ Ո՞վ էր ինձ սովորեցրել չբղավել։ Ես ատում էի ինձ։ Ես ոչ ոքի չեմ պատմել, թե ինչ է տեղի ունեցել այդ հանգստյան օրերին Օուենի հետ։ Դա սեռական հարաբերություն էր առանց համաձայնության։ Ես այնքան երիտասարդ էի։ Ես նույնիսկ նախկինում սեռական հարաբերություն չէի ունեցել»,- գրել է նա։

Պարբերականի տեղեկություններով՝ նկարագրվածը մազբաթիվ միջադեպերից մեկն է, որոնց մասին հայտնել է Ռատակովսկին։ Բացի դրանից՝ մոդելը խոստովանել է, որ ոտնձգության է ենթարկվել Ռոբին Տիկի եւ լուսանկարիչ Ջոնաթան Լեդերի կողմից։



© NEWS.am STYLE