11:46 9 նոյեմբերի, 2021Երգչուհի Նունե Եսայանը երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում հմայիչ ու ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է մուգ երանգի բլուզ, գոտկատեղը բարձր, լայն տաբատ, բարձրակրունկներ, իսկ կերպարն ամբողջական է դարձրել գոտին։ Նունե Եսայանն արձակել է ալիքավոր հարդարված մազերը, ընտրել նուրբ շպար։ Հրապարակմանը կից հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել․ «Ինչպես միշտ հիասքանչ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին փայլուն զգեստ էր կրում։ Երկու երեխաների մայրիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ «Հիանալի երեկո»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։