Ֆիլիպ Կիրկորովին եւ նրա երեխաներին թույլ չեն տվել ԱՄԷ-ից Ռուսաստան մեկնել

10:02   9 նոյեմբերի, 2021

Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովին եւ նրա երեխաներին՝ Ալլա-Վիկտորիային եւ Մարտինին, թույլ չեն տվել դուրս գալ Դուբայից։ Պատճառը ՊՇՌ թեստերի արդյունքների բացակայությունն է։ Կիրկորովը ելույթ է ունեցել Դուբայում։ Այս մասին երգիչը պատմել է Instagram-ի իր էջում։

«Բաց են թողել դպրոցը, բայց հարգելի պատճառ ունենք։ Մեզ երեկ թույլ չտվեցին մեկնել, քանի որ չունեինք ՊՇՌ-թեստ», - պարզաբանել է երգիչը։

Կիրկորովի խոսքով՝ ստեղծված իրավիճակում մեղավոր է տուրօպերատորն է։ Այնտեղ, իբր, բոլորին մոլորության մեջ են գցել՝ հայտնելով, որ ՊՇՌ-թեստերը պետք չեն լինի։ Մեկ օր անց Կիրկորովը նոր տեսանյութ է տեղադրել իր Instagram-ում՝ հայտնելով, որ ընտանիքը մեկնել է երկրորդ «չվերթով»։ Այս անգամ նրանք լքել են Էմիրությունները Աբու Դաբիով։ Երգչի խոսքով՝ այնտեղ գործում են երկրից դուրս գալու այլ կանոններ։



© NEWS.am STYLE