Մահվան ելքով հրմշտոցից հետո Թրեւիս Սքոթը չեղյալ է հայտարարել Day N Vegas փառատոնում իր ելույթը

11:11   9 նոյեմբերի, 2021

Ամերիկացի հիփ-հոփ արտիստ Թրեւիս Սքոթը մահացու հրմշտոցից հետո չեղյալ է հայտարարել հաջորդ՝ Astroworld փառատոնում իր ելույթը: Այս մասին հայտնում է Variety-ն։

Ելույթը պետք է տեղի ունենար 14-ից 27 տարեկան ութ մարդու ողբերգական մահվանից մեկ շաբաթ անց՝ Astroworld փառատոնում։ Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Սքոթը «չափազանց վշտացած է եւ չի կարող ելույթ ունենալ»։ Նաեւ հաստատվել է, որ կատարողն ամբողջությամբ կվերադարձնի բոլոր նրանց գումարները, ովքեր գնել են իր նախորդ համերգի տոմսերը։



© NEWS.am STYLE