23:41 9 նոյեմբերի, 2021Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է բաց երանգի զգեստ։ Նրա մազերն արձակված են։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Մենք կլռենք ...կողք կողքի նստած...
Որովհետև նույնիսկ մեր լռությունն է խոսուն...
Կհամբուրես ձեռքս ու այն պինդ կսեղմես ափիդ մեջ...
Եվ այդ խավարի ու խուլ լռության մեջ ես մեկ է երջանիկ կլինեմ...
Անձայն ու աննկատ...
...Մեկ անծայր հեռուն նայելով, մեկ ձեռքերիս...Որոնք քեզնով են բուրում...»։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կանաչ տաբատ էր կրում, որը համադրել էր մուգ բլուզի եւ վարարկուի հետ։ Իննան երկարաճիտներ էր ընտրել, լայնեզր գլխարկ։ «Ստվերներն անձեւ դողում են դանդաղ, պաղ միապաղաղ»,- մեկնաբանություններում Վահան Տերյանի բանաստեղծության տողերը մեջբերել էր դերասանուհին։
Գլխավոր լուսանկարը՝ theeiconn