Քանյե Ուեսթը գրեթե 1 մլն դոլար է վճարել դանդաղ առաքման համար

12:16   9 նոյեմբերի, 2021

Ռեփեր եւ նորաձեւության տան հիմնադիր Քանյե Ուեսթը, որը անունը փոխարինել է Յե-ով, գրեթե 1 մլն դոլար է վճարել իր Yeezy ապրանքանիշի ապրանքների դանդաղ առաքման համար, հաղորդում է Associated Press-ը:

Յեի դեմ դատական հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի չորս շրջանային դատախազներ՝ տեղական օրենսդրությունը խախտելու համար։ Ըստ դատարանի փաստաթղթերի Յեն մասնակցել է իր առաքման կեղծ գովազդին եւ խախտել է նահանգի օրենքը՝ 30 օրվա ընթացքում չուղարկելով առցանց պատվերները։ Դատարանը նրան պարտավորեցրել է վճարել 950 հազար դոլար։

Յեն Adidas-ի հետ համատեղ արտադրում է մի շարք սպորտային եւ այլ կոշիկներ:



© NEWS.am STYLE