Արքայազն Հարիին մեղադրում են արքայադուստր Դիանայի հիշատակը դավաճանելու մեջ

13:09   9 նոյեմբերի, 2021

Արքայազն Հարիին կոչ են անում հրաժարվել Netflix-ի հետ կնքած 100 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ գործարքից այն բանից հետո, երբ հարթակը սկսել է նկարահանել «Թագը» սերիալի նոր եթերաշրջանը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Հարի. արքայազնի կենսագրությունը» գրքի հեղինակ Անժելա Լեւինը։

Հարին բացարձակ լռություն է պահպանում Netflix-ի սերիալի վերաբերյալ, - ասել է նա The Sun պարբերականին: - մենք չենք կարող լռել: - Նա պետք է խզի պայմանագիրը եւ հանդես գա ի պաշտպանություն Դիանայի։ Ո՞րն է ավելի կարեւոր․ փողը, թե մոր արժանապատվության պաշտպանությունը։ Զարմանալի է, որ նա չի կարող գտնել այդ հարցի պատասխանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազն Հարին ասել էր, թե իրեն ավելի հաճելի է հետեւել «Թագի» սյուժեին, քան նրա եւ նրա ընտանիքի մասին ԶԼՄ-ների հրապարակումներին։ Այդ միտքը նա հայտնել է Ջեյմս Կորդենի երեկոյան շոուի նկարահանումների ժամանակ:



© NEWS.am STYLE