«Միշտ փայլում եք»․ Մարջան Ավետիսյանի լուսանկարն Ամստերդամից

16:48   9 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով բնական կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել է Ամստերդամում։ Դերասանուհին կերպարանք է ընդունել պատուհանի առջեւ, որից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք։ Մարջանը կրում է սեւ հանդերձանք։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ Հրապարակումը դերասանուհին չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Միշտ փայլում եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Բրյուսելում։ Դերասանուհին պատերված էր ամուսնու հետ․ զույգը ջերմ գրկախառնված էր։ Հետեւորդները նրանց դրական խոսքեր էին գրել․ «Շատ ուրախ եմ ձեր երջանկության համար», «չքնաղ հայուհի»։



© NEWS.am STYLE