Սալմա Հայեքը պատմել է, թե ինչպես է Լոնդոնի տանից շուրջ քսան ուրվական վտարել

14:24   9 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Սալմա Հայեքն Էլեն Դեջեներեսի հետ կիսվել է իր փորձով, թե ինչպես ուրվականներին վտարել տանից, հաղորդում է Daily Mail-ը:

Աստղը նշել է, որ անձամբ չի բախվել պարանորմալ երեւույթների, սակայն, նրա խոսքով, իր լոնդոնյան տանն ուրվականների հանդիպել են իր մտերիմներն ու սպասուհիները։ Հայեքի դուստրը՝ Վալենտինան նույնպես ասել է, որ ուրվականներ է տեսել։

«Ես հանգստացրեցի տանեցիներին եւ ասացի, որ ինչ-որ մեկին կբերեմ։ Նույնիսկ եթե դա սուտ լինի, գոնե հոգեբանորեն կհանգստանան այն մտքից, որ ամեն ինչ ավարտված է», - պատմել է Հայեքը։ Ավելի ուշ մասնագետը հանգստացնելու փոխարեն վախեցրել է բոլորին։

«Նա մոտ քսան ուրվական գտավ», — հիշել է դերասանուհին։

Մեդիումը հավելել է, որ ուրվականներից մեկը՝ միանձնուհու հոգին, տանից չի հեռանա։

«Նա պնդել է, որ այդ միանձնուհուց լավ էներգիա է գալիս, եւ այն մնում է», — եզրափակել է դերասանուհին:

 



© NEWS.am STYLE