Շոստակովիչի որդին «Յոթերորդ սիմֆոնիա» սերիալում կոպիտ սխալ է մատնանշել

16:11   9 նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 8-ին «Ռոսիա» հեռուստաալիքով մեկնարկել է «Յոթերորդ սիմֆոնիա» բազմասերիանոց պատմական դրամայի ցուցադրությունը։ Բազմասերիանոց ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է շրջափակված Լենինգրադում առաջին անգամ հնչել Դմիտրի Շոստակովիչի լեգենդար ստեղծագործությունը: Կոմպոզիտորի որդին՝ դիրիժոր Մաքսիմ Շոստակովիչը, կոպիտ սխալ է գտել սերիալում։ Այս մասին հայտնել է NEWS.ru-ին տված հարցազրույցում։  

«Սերիալում փնտրում են դաշնամուր վերանորոգող։  Նվագախմբում գործիքների նորոգող չկա, լարում են միայն դաշնամուր ու տավիղ։  Օրինակ տավիղը, կարգավորում է տավղահարը: Ովքեր նվագում են գործիքների վրա, նրանք էլ կարգի են բերում դրանք։ Անհրաժեշտ չէ երաժշտական գործիքներ նորոգող, սակայն սերիալում նրանք փնտրում են։ Դա տեխնիկական սխալ է, ինփ համար անհասկանալի», - բացատրել է կոմպոզիտորի որդին։

Մաքսիմ Շոստակովիչի խոսքով՝ «Յոթերորդ սիմֆոնիա» սերիալի հեղինակները չեն կապվել նրա հետ նկարահանումներից առաջ, որպեսզի պարզեն մեծ կոմպոզիտորի կյանքի եւ ստեղծագործության մանրամասները: «Ռոսիա 1» սերիալի պրեմիերան անակնկալ էր նրա համար։

«Ինձ ոչ ոք ոչինչ չի հարցրել, ինձ ոչ ոք չի զանգահարել։ Ընդհանրապես, ինձ համար սա է (սերիայի թողարկումը - խմբ.), անկեղծ ասած, մեծ անակնկալ էր», - նշեց նա։



© NEWS.am STYLE