5 հայտնի հայուհի, որոնք պահպանել են իրենց բնական արտաքինը (ֆոտո)

21:31   9 նոյեմբերի, 2021

Պլաստիկ վիրահատությունների, կոսմետիկ շտկումների ու ինստագրամյան ֆիլտրերի դարում դժվար է դիմադրել գայթակղություններին ու մնալ բնական տեսքով: Սեփական մարմինը սիրելու եւ ընդունելու կոչերին զուգահեռ շարունակում է աճել այն աղջիկների ու կանանց թիվը, որոնք ձգտում են կատարել արտաքին փոփոխություններ՝ շեղվելով այն դիմագծերից, որոնք իրենց շնորհել է բնությունը: Ոմանց դեպքում այդ փոփոխությունները շատ աննշան են ու միտված, իսկապես, շտկելու թերությունն ու շեշտելու իրենց առավելությունները, մինչդեռ ոմանք, մեղմ ասած, չարաշահում են միջամտությունները: Բայց ինչպես ասում են՝ յուրաքանչյուր ոք ինքն է որոշում՝ ինչպիսի արտաքինով է ցանկանում լինել, ինչ բարդույթից է ուզում ազատվել ու արտաքին ինչ փոփոխությունն իրեն կերջանկացնի:

NEWS.am STYLE-ը վերհիշել է 5 հայուհու, որոնք, կարծես, երջանիկ ու ինքնաբավ են զգում բնությունից տրված իրենց գեղեցկությամբ, քանի որ մինչ օրս չեն կատարել ոչ մի պլաստիկ միջամտություն:

Շուշաննա Թովմասյան

Անի Խաչիկյան

Գոհար Գասպարյան

Անահիտ Կիրակոսյան

Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան  էջերից



© NEWS.am STYLE