Մոսկվայում ավարտվել են պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Վոլանդ» ֆիլմի նկարահանումները

17:11   9 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Յուլյա Սնիգիրն Instagram-ում հրապարակել է գրառում, որում հայտնել է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի մոտիվներով «Վոլանդ» ֆիլմի նկարահանումների ավարտի մասին:

«Ահա եւ վերջ, «Վոլանդ» ֆիլմի նկարահանումներն ավարտված են։ Դա զարմանալի ճանապարհորդություն էր», - հայտնել է Մարգարիտայի դերակատարուհին։ 1200

Վարպետի դերը բաժին է հասել դերասանուհու ամուսնուն՝ Եվգենի Ցիգանովին։ Ֆիլմում հանդես կգան Յուրի Կոլոկոլնիկովը, Լեոնիդ Յարմոլնիկը, Ալեքսանդր Յացենկոն, Ալեքսեյ Գուսկովը, Ալեքսեյ Ռոզինը, Դանիիլ Ստեկլովը, Իգոր Վերնիկը, Մարատ Բաշարովը, Պոլինա Աուգը, Դմիտրի Լիսենկովը, Նիկոլայ Շրայբերը, Յանա Սեկստեն եւ ուրիշներ:

Ավելի վաղ սերիալի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը ֆիլմը անվանել էր «Մարս մեդիա» ընկերության ամենահավակնոտ նախագծերից մեկը, որը նա գլխավորում է:

«Մենք հույս ունենք, որ կկարողանանք իրականացնել բոլոր մտահղացումներն ու այնպիսի ֆիլմ պատրաստել, որը կարող է գնահատել յուրաքանչյուր տարիքի հանդիսատեսը՝ թե երիտասարդությունը, թե ավելի ավագ սերունդը՝ «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի երկրպագուները», – նշել է Դիշդիշյանը:



© NEWS.am STYLE