Netflix նոր սերիալը առաջ է անցել «Կաղամարի խաղը» սերիալից եւ գլխավորել գլխավոր վարկանիշային աղյուսակը

18:11   9 նոյեմբերի, 2021

Netflix-ը թողարկել է «Արքեյն» (Arcane) նոր սերիալի առաջին երեք էպիզոդները, որն անմիջապես Netflix սերիալների համաշխարհային չարթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Ըստ League of Legends-ի ժապավենը առաջ է անցել «Կաղամարի խաղը» սերիալից, որը 46 օր շարունակ առաջատար է եղել:

Նոր սերիալի մշակմանը մասնակցել են միանգամից երկու ստուդիաներ՝ Riot-ը եւ Fortiche Productions-ը, որոնց աշխատանքը կարելի է տեսնել LOL-ի տեսահոլովակներում:

Օգտատերերը հիացմունքով են ընդունել շոուն. թողարկման առաջին օրը գրախոսների հանրագումարների գնահատականը կազմել է ավելի քան ինը միավոր՝ IMDb-ում 9,4, Metacritic-ում 9,2 եւ «ԿինոՊոիսկ»-ում 9,1:



© NEWS.am STYLE