Էլջեյի եւ Մորգենշտերնի երգերում թմրանյութեր քարոզելու համար Rhymes Music լեյբլին տուգանք է սպառնում

20:11   9 նոյեմբերի, 2021

«Ռայմս Մյուզիք» երաժշտական լեյբլին մեղադրել են թմրանյութեր քարոզելու մեջ Մորգենշթերնի եւ Էլջեյի երգերը տեղադրելու համար։ Արձանագրությունը գրանցվել է Մոսկվայի Զյուզինյան դատարանի կողմից։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։

«Ռեյմս Մյուզիք» ՍՊԸ-ի նկատմամբ վարչական խախտման մասին գործը գրանցվել է դատարանի կողմից, դրա քննության ամսաթիվը ներկա պահին չի նշանակվել», - հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ընկերության նկատմամբ պահանջների համար առիթ է հանդիսացել Մորգենշտերնի «Виски на завтрак»  երգի եւ Էլջեյի Hello Kitty երգի տեսահոլովակների թողարկումը: Երկու երգերում էլ թմրանյութեր են հիշատակվում։



© NEWS.am STYLE