Նկարահանման հրապարակում սպանությունից հետո Ալեք Բոլդուինը պահանջել է ոստիկանի ներկայությունը

22:06   9 նոյեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը, որը նկարահանման հրապարակում պատահաբար գնդակահարել է օպերատոր Գալինա Հաթչինսին, հայտարարել է, որ զենքի տեսարանների նկարահանումներին պետք է ներկա լինի ոստիկան: Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։

«Յուրաքանչյուր ֆիլմում կամ սերիալում, որտեղ օգտագործվում է զենք, լինի դա մուլյաժներ, թե այլ, նկարահանման հրապարակում պետք է լինի ոստիկանության աշխատակից, որը վարձված է պրոդյուսերների կողմից՝ հատուկ դրա կիրառման անվտանգության վերահսկողության համար», - գրել է դերասանն Instagram-ում:



© NEWS.am STYLE