«Խաղ» շոուի կատակերգուների համբույրից հետո Ռուսաստանի ՆԳՆ-ն TNT-ի դեմ գործ է հարուցել

19:17   9 նոյեմբերի, 2021

Ռուսաստանի ՆԳՆ-ն TNT հեռուստաալիքի դեմ վարչական գործ է հարուցել «Խաղ» շոուի թողարկումներից մեկում կոմիկների համբույրի պատճառով, փոխանցում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Պետդումայի պատգամավոր Միխայիլ Ռոմանովին եւ համապատասխան փաստաթուղթը։

«Մոսկվայի Տվերսկի շրջանում Ռուսաստանի ՆԳՆ-ի լիազորված պաշտոնատար բաժնի կողմից հարուցվել է վարչական իրավախախտման գործ, որը նախատեսված է ՌԴ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 6.21 հոդվածով («անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն»)», - ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Այժմ իրավապահները վարչական հետաքննություն են անցկացնում։ Դիմումի պատճենը ուղարկվել է Ռոսկոմնադզոր:

Երկու տղամարդկանց համբույրով դրվագը ցուցադրվել է TNT-ում հոկտեմբերի 3-ին: Հարսի զգեստով եւ կեղծամով Դորոխովը համբուրել է Պանեկինին, ով խաղում էր փեսացուի դերում։ Հումորիստներին, սկետչայի սյուժեի համաձայն, կանգնեցրել է թիմի մեկ այլ մասնակից Ազամատ Մուսագալիեւը։ Նա հիշեցրել է, որ նման արարքը կարող են ոչ ավանդական արժեքների քարոզչություն համարվել, ինչին Դորոխովը կատակով պատասխանել է․ Իինչ քարոզչություն է, ես չէ որ աղջիկ եմ»։



© NEWS.am STYLE