Չնայած բազմամյա թշնամանքին Քանյե Ուեսթը Դրեյքին խնդրել է երգել իր հետ

23:11   9 նոյեմբերի, 2021

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը տեսաուղերձ է ձայնագրել՝ նվիրված իր գործընկեր Դրեյքին։ Ամերիկացի երաժշտական ոլորտի գործարար Ջեյ Փրինսի Instagram-ում եւ ռեփերի անձնական օգտահաշվում հայտնվել է տեսանյութ, որտեղ Քանյե Ուեսթը բացահայտ ասում է, որ թշնամանքը դադարեցնելու եւ «հպարտությունը մի կողմ դնելու ժամանակն է»:

«Ես խնդրում եմ Դրեյքին դեկտեմբերի 7-ին ելույթ ունենալ Լոս Անջելեսում, որպեսզի ունկնդիրների առջեւ կատարեն տարվա երկու ամենահաջողակ ալբոմները։ Մեր հիմնական նպատակն է ազատել Լարի Հուվերին։ Ես հավատում եմ, որ այս միջոցառումը ոչ միայն ուշադրություն կհրավիրի այս գործին, այլ ամբողջ աշխարհի մարդկանց կապացուցի, թե որքան շատ բանի կարող ենք հասնել՝ մի կողմ թողնելով մեր հպարտությունն ու միավորվելով միմյանց հետ»: 

Ավելի վաղ Ուեսթը բազմիցս հիշատակել է փողոցային ավազակախմբի պարագլուխ Լարի Հուվերին, ով ստացել է 6 ցմահ ազատազրկում: Ռեփերի կարծիքով՝ Հուվերին բանտ են նստեցրել այն պատճառով, որ նա սկսել է դրական ազդել հասարակության վրա եւ համախոհներ հավաքել: Եվ Քանյե Ուեսթը բանտային բարեփոխումների միջոցով մտադիր է նրան ազատ արձակել, քանի որ այլընտրանքային տիեզերքներից մեկում նա հենց Հուվերն է:

«Գլխավոր ալբոմներ» ասելով Ուեսթը, ամենայն հավանականությամբ, ենթադրում է սեփական «DONDA» ձայնասկավառակը, որը թողարկվել է օգոստոսի վերջին, եւ Դրեյքի «Certified Lover Boy»-ը, որը թողարկվել է սեպտեմբերի սկզբին:



© NEWS.am STYLE