17:38 10 նոյեմբերի, 2021Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով աշնանային հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել կանաչ երանգի երկարափեշ զգեստով, ինչը համադրել է ոճային երկարաճիտների հետ, իսկ կերպարն ամբողջական է դարձրել շարֆը։ Զարուհի Բաբայանի մազերը հավաքված են, նուրբ շպարով է։ «Երանի աշունը ուշանա մի քիչ», - հրապարակումն այպես է մակագրել երգչուհին։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին եւ նրա ընտանիքի անդամները կրում էին սպիտակ գույնի, հունական ոճի հանդերձանք։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Հունական արկածները Երեւանում», - գրել էր երգչուհին։