«Կաղամարի խաղը» սերիալի ռեժիսորը հաստատել է, որ սկսվել են երկրորդ եթերաշրջանի աշխատանքները

11:16   10 նոյեմբերի, 2021

«Կաղամարի խաղը» ֆիլմի ռեժիսոր եւ սցենարիստ Հվան Դոն Հեքը հաստատել է, որ հանդիսատեսին սպասում է սերիալի շարունակությունը: Այս մասին նա հայտարարել է The Associated Press-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է պարբերականի Twitter-ի էջում։

«Այնքան շատ ճնշում կար, այնքան շատ պահանջներ եւ այնքան շատ սեր, որ ես զգում եմ՝ դուք այլընտրանք չեք թողնում», - ասել է ռեժիսորը։

Նա նշել է, որ նոր եթերաշրջանում կհայտնվի նաեւ գլխավոր հերոս Սոն Կի Հունը, որը ստիպված կլինի նոր փորձություններ անցնել, սակայն մանրամասներ չի հայտնել:

Այժմ մշակվում է սցենարը, սերիայի թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռ չկա:



© NEWS.am STYLE