Քսենիա Բորոդինան 2 մլն ռուբլի արժողությամբ Cartier ժամացույց է նվիրել իր մայրիկին

13:11   10 նոյեմբերի, 2021

Հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան մոսկովյան ռեստորաններից մեկում նշել է իր մոր 61-րդ տարեդարձը։ Տեսանյութը հայտնվել է աստղի Instagram -ում։

«Ես քեզ շատ եմ սիրում, չնայած երբեմն վիճում ենք։ Միշտ չէ, որ հեշտ է ընդհանուր լեզու գտնելը, բայց դու գիտես, որ քո շնորհիվ իմ բոլոր ջանքերն իզուր չեն եղել։ Մանկության տարիներին միշտ երազել եմ մեծանալ եւ լինել այնքան գեղեցիկ, որքան դու: Ես միշտ ցանկացել եմ, որ դու ինձնով հպարտանաս։ Ամեն ուժեղ բան, ինչ կա իմ մեջ քեզնից է», - գրել է հեռուստահաղորդավարուհին։

Քսենիան մոր, տատիկի եւ դուստրերի հետ այցելել է մոսկովյան էլիտար ռեստորաններից մեկը։ Այնտեղ հեռուստահաղորդավարուհին ծնողին շքեղ նվեր է մատուցել՝ Cartier Panthere ժամացույց՝ վարդագույն ոսկուց եւ 2,1 մլն ռուբլի արժողությամբ ադամանդե ներդիրներով: Stories բաժնում տեղադրված կադրերում երեւում է, թե ինչպես է Բորոդինայի մայրը արտասվել ստացած նվերի պատճառով։



© NEWS.am STYLE