Քսենիա Բորոդինան «Ледниковый период» շոուի նկարահանումների ժամանակ ընկել է

15:14   10 նոյեմբերի, 2021

«Ледниковый период» շոուի ժամանակ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Դմիտրի Սոլովյովի հետ ելույթի ժամանակ ընկել է սառույցի վրա: Այդ պատճառով ժյուրիի անդամները նվազեցրել են իրենց գնահատականները։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Տեսնելով ցածր միավորներ, Բորոդինան արտասվել է եւ նույնիսկ ձեռքերով փակել է դեմքը, որպեսզի նրա արցունքները տեսանելի չլինեն:

Հիշեցնենք, որ Բորոդինան եւ Սոլովյովը հերթական հաղորդման ժամանակ շոուն լքելու հավակնորդներն էին, սակայն նախագիծը լքեց Յանինա Ստուդիլինա եւ Վիտալի Նովիկով զույգը:



© NEWS.am STYLE