Երեք մարդ վիրավորվել է «Անզսպելիները 4» ֆիլմի նկարահանման հրապարակում

16:11   10 նոյեմբերի, 2021

Հունաստանում «Անզսպելիները 4» ֆիլմի նկարահանումների ժամանակ տուժել են նկարահանող խմբի երեք անդամներ։ Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում է տեղական Mega հեռուստաալիքը։

Վիրավորվել են նկարահանման հրապարակի տեխնիկը, օպերատորը, ինչպես նաեւ բրիտանացի դերասան Ջեյսոն Սթեթհեմի կասկադյորը: Տեխնիկներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել նավից ընկնելու ժամանակ։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Երկրորդ տուժողը ժապավենի օպերատորն է, որին վիրավորել է կասկադյորը, երբ մեքենայով դեպի հետ է ընթացել։ Երրորդ դժբախտ պատահարը տեղի է ունեցել Սթեթհեմի դուբլյորի հետ. նա վնասվածք էր ստացել, երբ մի մեքենայից մյուսն է ցատկել։

«Չնայած ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած վնասվածքներին, «Անզսպելիները 4»–ի նկարահանումները շարունակվում են սովորական ռեժիմով», - հաղորդում է հեռուստաալիքը:



© NEWS.am STYLE